Բիզնեսի հաջողության գաղտնիքը ոչ միայն լավ գաղափարը կամ արտառոց տաղանդն է: Ամենահաջողակ ձեռնարկություններն անդադար վերափոխվում ու զարգանում են: Այսօր բիզնեսի զարգացումը պայմաավորված է ոչ միայն բիզնեսի ներսում թվային գործիքների կիրառմամբ, այլ ավելի հաճախ նաև կազմակերպության արմատական թվային փոխակերպմամբ:
Այս դասընթացի ժամանակ միասին․
· Կուսումնասիրենք ՏՀՏ զարգացման միջազգային միտումները, ինչպես նաև ՀՀ-ում դրանց զարգացման տեմպերը
· Կհասկանանք թվայնացման ու թվային փոխակերպման տարբերությունը, կընտրենք մեր կազմակերպության համար առավել նպաստավոր ճանապարհ
· Կսովորենք վերլուծել բիզնես գործընթացները և դրանց բարելավման համար համապատասխան ՏՀՏ լուծումներ ներդնել
· Կդիտարկենք մարքեթինգում թվային տեխնոլոգիաների օգտագործման միտումները
· Կուսումնասիրենք թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի թվային տրանսֆորմացիայի հնարավորությունները
· Կհասկանանք ինչպես հասնել մարքեթինգային առաջխաղացման արդյունավետության բարձրացմանը և, որպես արդյունք, շուկայի ընդլայմանը կամ նոր շուկաների ստեղծմանը։
Սեղմեք կոճակը դասընթացին գրանցվելու համար։ Այն նախատեսված է միայն ՀՀ-ում գործող կին ձեռներեցների համար։
Սիրով կսպասենք Ձեզ
ՓՄՁ-ները հանդիսանում են ՎԶԵԲ-ի մանդատի հիմքը՝ մասնավոր հատվածի զարգացումն առաջ մղելու համար: ՎԶԵԲ-ում մենք օգնում ենք ՓՄՁ-ներին ձեռք բերելու այն գործիքներն ու ֆինանսավորումը, որն անհրաժեշտ է նրանց աճը խթանելու և փոփոխությունների իրական կատալիզատորներ դառնալու համար:
If you have any questions, require support, would like to offer feedback, want to get more involved in EBRD events and editorial, or just fancy a chat, please get in touch!